«Ռոմա»-ն շարունակում է հետապնդել «Յուվենտուս»-ին. տեսանյութ
Ա Սերիայի 20-րդ տուրի շրջանակում մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղով ընթացող «Ռոմա»-ն մրցեց «Լիվորնո»-ի հետ: Գարսիայի սաները առանց մեծ դժվարության առավելության հասան իրենց մրցակցի նկատմամբ: Հռոմեացիները երեք անպատասխան գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը:
«Ռոմա»-ն վաստակեց 47 միավոր և շարունակում է առաջտար «Յուվենտուս»-ին զիջել 8 միավորով:
«Ռոմա» - «Լիվորնո»`3:0
Գոլեր` Դեստրո 6', Ստրոտման 36', Լյայիչ 79'