211652_close_icon
views-count930 դիտում article-date 20:53 14-12-2014

Ա Սերիա. «Ռոմա»-ն կրճատեց միավորների տարբերությունը «Յուվենտուս»-ի նկատմամբ. տեսանյութ

Իտալիայի առաջնության 15-րդ տուրում մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում գտնող «Ռոմա»-ն օգտվեց առաջատար «Յուվենտուս»-ի միավորների կորստից: Հռոմեական թիմը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Ջենոա»-ին: 29-րդ րոպեին տանտերերը մնացին 10 հոգով, երբ մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց Մատտիա Պերինին և 11 մետրանոց նշանակեց հյուրերի օգտին, սակայն Ադեմ Լյայիչը չկարողացավ դիպուկ իրացնել այն: Այդուհանդերձ «Ռոմա»-ն դրանից 5 րոպե անց խփեց խաղի միակ և հաղթական գնդակը: Աչքի ընկավ Ռաջա Նայնգգոլանը: Այդպիսով «Ռոմա»-ն վաստակեց 35 միավոր և առաջատար «Յուվենտուս»-ին արդեն զիջում է 1 միավորով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր