211652_close_icon
views-count3032 դիտում article-date 11:38 18-01-2014

BMW M3 և BMW M4. հայտնի են գները. ֆոտոշարք

BMW ընկերությունը աշխարհին է ներկայացրել նոր սերնդի M3 սեդանի և M4 կուպեի գները, որոնք շուտով շուկա դուրս կգան: Սեդանը գնահատվել է 62,000 ԱՄՆ դոլար, իսկ կուպեն՝ 64,200 ԱՄՆ դոլար: BMW-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են բավարական բրենդի նոր մոդելի գները, որոնց պրեմիերան տեղի է ունեցել Դեթրոյթի ավտոսրահում: Այս 2 սպորտային մեքենաների թափքը կներկայացվեն 8 գույներով: Երկու մեքենաների 3,0 լիտրանոց 6 մխոցով բենզինով աշխատող շարժիչներն ապահովում են 431 ձիաուժ հզորություն: Ունակ են 4,1 վայրկյանում զարգացնել մինչև 100կմ/ժ արագություն, իսկ առավելագույն արագությունը կկազմի 250-280կմ/ժ: Բացի քաշը թեթևացնելուց և շարժիչը կատարելագործելուց, BMW-ի ինժեներներն աշխատել են նաև հովացման և յուղի մատակարարման համակարգերի, ինչպես նաև շասիի վրա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր