Վենեսուելայում հանցավորության բարձր մակարդակի մեղավորը սերիալներն են. Մադուրո
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն վստահ է, որ երկրում հանցավորության բարձր մակարդակը սերտորեն կապված է հեռուստատեսությամբ ցուցադրվող սերիալների հետ, հայտնում են լատինամերիկյան ԶԼՄ-ները:
Մադուրոն հայտարարել է, որ պետությունը պետք է կառուցի խաղաղ մշակույթ:
Նախագահը հեռուստահաղորդակցության նախարարին հանձնարարել է հեռուստածրագրի պարունակության հետաքննություն անցկացնել:
Վենեսուելայի նախագահի կարծիքով, սերիալների մեծ մասն քարոզում են բռնություն և ատելություն:
Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների, 2013-ին Վենեսուելայում 100 հազար բնակչին բաժին է ընկել 39 սպանություն: