Վենեսուելան փողոցային անկարգությունների հետևանքով 10 մլն դոլարի վնաս է կրել․ Մադուրո
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի խոսքերի համաձայն, երկրում վերջին ամսվա ընթացքում տեղի ունեցած անկարգությունները 10 միլիոն դոլարի վնաս են հասցրել։ Այս մասին հայտնում է Reuters֊ը։
«Հեղաշրջման փորձ կատարած փոքրամասնությունը շատ վնաս է հասցրել։ Նրանք համալսարան են այրել, որտեղ 100֊ավոր երիտասարդներ էին սովորում։ Դա բողոքի ակցիա չէ, այլ բարբարոսություն, ահաբեկչություն է»,֊ ասել է Մադուրոն։
Ըստ գործակալության փոխանցման, Վենեսուելայում զանգվածային անկարգությունների արդյունքում զոհերի թիվն 31 է։