Ռոնալդուն իր կարիերայի 700-րդ խաղը անցկացրեց
«Գրանադա»-ի հետ այսօր կայացած խաղը Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կարիերայի ընթացքում դարձավ 700-րդը:
Պորտուգալացի ռմբարկուն 700 խաղում 448 գոլ է խփել: Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն մրցակցիների դարպասը գրավել է 20 անգամ, և 12 անընդմեջ խաղում խաղադաշտից չի հեռացել առանց գոլի: