ԱՄՆ սենատորներն առաջարկել են Ռուսաստանի համար հատուկ միջազգային տրիբունալ ստեղծել ու պատասխանատվության ենթարկել Պուտինին
Երկու փորձառու ամերիկացի սենատորներ առաջարկել են ստեղծել Ռուսաստանի համար հատուկ միջազգային տրիբունալ՝ պատասխանատվության ենթարկելու Ուկրաինայի դեմ ապօրինի ագրեսիայի հետ կապված հանցագործությունների համար։ Այս նախաձեռնությամբ բանաձևի նախագիծն առաջարկել են դեմոկրատ սենատորներ Բեն Քարդինը՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամը, և Թիմ Քեյնը՝ Սենատի արտաքին հարաբերությունների և զինված ծառայությունների հանձնաժողովների անդամը, գրում է golosameriki.com-ը:
Սենատորները հատուկ տրիբունալի անհրաժեշտությունը բացատրել են նրանով, որ ո՛չ Ուկրաինան, ո՛չ Ռուսաստանը չեն վավերացրել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը, ինչի պատճառով ՄՔԴ-ն իրավասություն չունի այս հարցում։
Բանաձևի նախագծում ասվում է, որ ռուսական զինված ուժերը «զանգվածային վայրագություններ են իրականացրել Ռուսաստանի Դաշնության կողմից օկուպացված Բուչա, Իրպին, Խերսոն, Իզյում, Մարիուպոլ, Դնեպր և ուկրաինական այլ քաղաքներում, այդ թվում՝ բռնաբարություններ, արտադատական սպանություններ, անօրինական բռնություններ և սպառնալիքներ խաղաղ բնակչության դեմ»։
Բանաձևը վայրագությունների համար ուղղակիորեն մեղադրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և կոչ է անում Սպիտակ տանը բանաձև առաջարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային՝ ամենաբարձր մակարդակով պատասխանատվություն ապահովելու համար:
Բանաձևում նշվում է, որ «Ռուսաստանի Դաշնությունը ակնհայտ ագրեսիա է իրականացրել ուկրաինական պետության դեմ, որի համար նրա ղեկավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի»։
Ըստ սենատորների՝ «միջազգային հանրությունը պետք է պատասխանատվության ենթարկի այդ վայրագությունների համար պատասխանատուներին իրենց գործողությունների համար, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին»: