Ռունին շարք կվերադառնա 2-3 շաբաթից
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին շարունակում է ապաքինվել ազդրի վնասվածքից: Անգլիացի խաղացողը երեկ վերադարձել է Եգիպտոսից, որտեղ անցնում էր վերականգնողական փուլ: Ամենայն հավանականությամբ Ռունիին հարկ կլինի ևս մեկ անգամ անցնել բուժզննում, որից հետո պարզ կդառնա ֆուտբոլիստի ապաքինման ժամանակահատվածը:
Ինչպես հայտնում է The Guardian-ը` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առաջատարը իր թիմին չի կարող օգնել առաջիկա երկու-երեք շաբաթների ընթացքում:
Ռունին Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 17 խաղում խփել 11 գոլ: