Վերին Լարսով անցնող ավտոճանապարհը կբացվի 2 շաբաթից ոչ շուտ
Վրաստանի պետական անվտանգության և ճգնաժամների կառավարման խորհրդից տեղեկացրել են, որ Դարյալի կիրճի՝ Վրաստան-Ռուսաստան ավտոմայրուղին բաց կլինի ոչ շուտ, քան 2 շաբաթից: Այս մասին հաղորդում է News Georgia գործակալությունը:
Հիշեցնենք, որ սողանքից առաջացած փլուզման հետևանքով արգելափակվել է երթևեկությունը նշված ճանապարհի վրա: Փլուզումը տեղի էր ունեցել ճանապարհի նույն՝ 134-րդ կմ-անոց հատվածում, որը մեծապես տուժել էր այս տարվա մայիսին տեղի ունեցած բնական աղետից: