Ուեյն Ռունին կվերադառնա «Էվերթոն»
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին մոտ է, որպեսզի տեղափոխվի «Էվերթոն»:
Խաղացողն այժմ բանակցություններ է վարում իր առաջին թիմի հետ: Ռունիի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է մեկ տարի անց, և նա հույս ունի, որ «Էվերթոնը» նույնքան աշխատավարձ կվճարի, որքան՝ մանչեսթերյան ակումբը, որը կազմում է շաբաթական 250 հազար ֆունտ:
«Մանչեսթեր Յունայթեդը» Ռունիի համար կարող է փոքր գումար պահանջել, քանի որ նրա բարձր աշխատավարձը թիմի ֆինանսների վրա ազդում է:
Նշենք, որ Ռունին «Էվերթոնի» սան է և «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2004-ին: