Պաշտոնական. Մխիթարյանը շարք կվերադառնա 6 շաբաթից
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը աջ ազդրի մկանաթելերի կտրվածքի հետևանքով շարքից դուրս է մնացել 6 շաբաթով: Այս մասին հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 15-րդ տուրի՝ «Հերտա» - «Բորուսիա» հանդիպման 34-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը վնասվածք էր ստացել և չէր կարողացել շարունակել հանդիպումը: