Թուրքիայի ՊՆ ղեկավարը Բրյուսելում այցելել է ՆԱՏՕ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչություն
Թուրքիայի պաշտպանության նախարարն այցելել է Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչություն: Այս մասին սոցցանցում հաղորդագրություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է. «ՆԱՏՕ-ի Պաշտպանության նախարարների հանդիպման համար Բրյուսել մեկնած Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, ՆԱՏՕ-ի կենտրոնակայան ժամանելուն պես առաջին հերթին այցելել է ՆԱՏՕ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչություն և տեղեկություն ստացել իրականացվող աշխատանքների վերաբերյալ»։
Գյուլերն այցելել է նաև ՆԱՏՕ-ում Թուրքիայի ռազմական և ներկայացուցչական պատվիրակության շտաբ և հանդիպել տեղում ծառայություն իրականացնող անձնակազմի հետ։
Աղբյուր` Ermenihaber.am