Քուվեյթի վարչապետ Սաբախ աս-Սաբախը հայտնել է, որ երկիրը Սիրիայի փախստականներին 500 միլիոն դոլար օգնություն կտրամադրի:
Նա հայտնել է, որ միջոցները դուրս կգրվեն ոչ միայն պետական գանձարանից, այլ նաև մասնավոր սեկտորից: Ըստ նրա՝ սիրիական ճգնաժամը ժամանակակից պատմության ամենախոշոր հումանիտար աղետն է:
Նշենք, որ անցյալ տարի Քուվեյթի իշխանությունները նույնպես 500 միլիոն դոլար էին տրամադրել Սիրիայում տիրող մարդասիրական խնդիրների համար:
Ի դեպ՝ երկուշաբթի օրը ՄԱԿ-ը դիմել էր դոնոր-կազմակերպություններին՝ Սիրիային ընդհանուր հաշվով 7.7 միլիարդ եվրո հումանիտար օգնություն հատկացնելու համար: