Մյունխենում տեղի ունեցած Սիրիայիհարցով քննարկումներից հետո Իտալիաի իշխանությունները որոշում են կայացրել 3 մլն եվրո հատկացնել Սիրիային: Այդ մասին նշվում է Իտալիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է rosbalt.ru-ն:
«Խոսքը գնում է արտակարգ միջոցառումների մասին, որոնք ուղղված են տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների տառապանքները թեթևացնելուն»,-մեջբերում է ԱԳՆ-ն արտգործնախարար Պաոլո Ջենտիլոնիի խոսքը:
2 միլիոն եվրոն կհատկացվի ՄԱԿ-ի համաշխարհային սննդի ծրագրին, ինչը թույլ կտա այդկազմակերպությանը բրինձ, շաքար, ալյուր և ձեթ մատակարարել դեպի թուրքական սահմանն ուղևորվող ավելի քան 30 հազար բնակիչների:
Եվս 1 մլն եվրո կստանա ՄԱԿ-ի՝ հումանիտար հարցերով վարչությունը, որը սիրիացիներին կտրամադրի վրաններ, հագուստ, վառելիք և հիգիենայի պարագաներ: