1382 դիտում
16:22 23-06-2015
Կուբայի և ԱՄՆ իշխանությունները 860 000 դոլար կհատկացնեն Էռնեստ Հեմինգուեյի` Կուբայում գտնվող տան վերականգնմանը
Կուբայի և ԱՄՆ իշխանությունները հայտարարել են համատեղ նախագծի իրականացման մասին` 860 000 դոլար ընդհանուր արժողությամբ, որի նպատակն է վերականգնել գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Էռնեստ Հեմինգուեյի տունը, որտեղ նա գրել է իր ամենանշանակալի ստեղծագործություններից մեկը` «Ծերունին և ծովը:
Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, «Finca Vigia» կալվածքը, որտեղ գրողը բնակվել է 1939-1961 թթ., գտնվում է Կուբայի մայրաքաղաք Հավանայի մերձակայքում:
Նախագիծը ներառում է նաև տանը կից արհեստանոցի կառուցումը, որտեղ հետագայում կտարվեն հեղինակի անձնական նամակներն ու սևագրերը և այլ բազմաթիվ փաստաթղթերի վերականգնման աշխատանքները:
Նմանատիպ նյութեր
7794 դիտում
21:48 02-07-2016
«Վաճառվում են մանկական կոշիկներ՝ հագած չեն»․ Այսօր Էռնեստ Հեմինգուեյի մահվան օրն է
Այս բաժնից
1267 դիտում
23:43 21-01-2025
ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է
2005 դիտում
23:14 21-01-2025
Մարդու կյանքի համար վտանգավոր քիմիական նյութեր՝ թուրքական նռներում
1126 դիտում
22:47 21-01-2025
Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին