211652_close_icon
views-count68037 դիտում article-date 11:13 15-01-2014

Ազատ տնտեսական ցուցանիշով Հայաստանը հայտնվել է 41-րդ, Ադրբեջանը՝ 81-րդ տեղում. Heritage Foundation

Heritage Foundation-ը և Wall Street Journal-ը աշխարհում պետությունների տնտեսական ազատ մակարդակի վերաբերյալ հերթական զեկույցն են պատրաստել: Մասնագետները հաշվի են առել այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են՝ սեփականության իրավունքը, կոռուպցիայից ազատ լինելը, հարկային և ֆինանսական ազատությունը, աշխատանքի, ձեռնարկատիրության, արժութային, առևտրի, ներդրումային ազատությունը: Առավել ազատ տնտեսական մակարդակ ունեցող երկրներ են համարվել Հոնգկոնգը, Սինգապուրը և Ավստրալիան: Նախկին Խորհրդային միության երկրների մեջ առավել բարձր դիրքերում են հայտնվել Էստոնիան, Լիտվան և Վրաստանը, որոնք ցուցակում զբաղեցրել են համապատասխանաբար 11-րդ, 21-րդ և 22-րդ հորիզոնականները: Չափավոր ազատ տնտեսական մակարդակ ունեցող երկրներ են համարվել Հայաստանը (41-րդ հորիզոնական), Լատվիան (42-րդ), Ղազախստանը (67-րդ), Ադրբեջանը (81-րդ) և Ղրղզստանը (85-րդ): Ոչ ազատ տնտեսական մակարդակ ունեցող երկրների թվում են դասվել Մոլդովան, Տաջիկստանը, Ռուսաստանը և Բելառուսը՝ հայտնվելով համապատասխանաբար 110-րդ, 139-րդ, 140-րդ և 150-րդ հորիզոնականներում: Նախկին Խորհրդային երկրներից ամենացածր դիրքերն են զբաղեցրել Ուկրաինան, Ուզբեկստանը և Թուրքմենստանը (155-րդ, 163-րդ և 171-րդ հորիզոնականներ): Ինչ վերաբերում է Թուրքիային և Իրանին, ապա նրանք հայտնվել են ցուցակի 64-րդ և 173-րդ տեղերը: Ցուցակն ավարտում են Զիմբաբվեն,Կուբան և Հյուսիսային Կորեան:

Նմանատիպ նյութեր