4711 դիտում
13:10 14-01-2014
Լրագրողների քվերակությամբ «Ոսկե գնդակը» հաղթել է Ռիբերին
Ֆրանսիայի հավաքականի և «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին կնվաճեր «Ոսկե գնդակը», եթե այն անցկացվեր այն նույն ձևաչափով ինչպես անցկացվում էր մինչև 2009 թվականը: Նշենք, որ 1956 թվականից մինչև 2009 թվականը «Ոսկե գնդակի» դափնեկիրները որոշվում էին լրագրողների քվեարկության արդյունքում: Սակայն 2010 թվականից ի վեր այդ մրցանակակրին որոշում են նաև աշխարհի տարբեր հավաքականների ավագներն ու գլխավոր մարզիչները:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» հաղթող –անաչվեց Կրիշտիանու ռոնալդուն: Մինչդեռ Ֆրանկ Ռիբերին, ով ի սկզբանե համարվում էր այդ մրցանակի գլխավոր հավակնորդը` զբաղեցրել է երրորդ տեղը և իրենից առաջ է թողել նույնիսկ Լիոնել Մեսսին, հայտնում է Goal.com-ը:
Այդուհանդերձ հենց Ֆրանկ Ռիբերին կարժանանար «Ոսկե Գնդակին», եթե հաշվի առնվեին միայն լրագրողների քվերակության արդյունքները: Ֆրանսիացին մեծ առավելությամբ առաջ կանցներ իր մրցակիցներից, քանի որ կրագրողներից 80-ը քվեարկել էին նրա օգտին, 45` Ռոնալդուի և 31` Մեսսի:
Նմանատիպ նյութեր
4380 դիտում
14:26 14-01-2014
«Ոսկե գնդակ»-ի մրցանակաբաշխությունից հետո Ռիբերին չի թաքցրել իր հիասթափությունը
Այս բաժնից
2602 դիտում
22:12 14-01-2025
Շախմատի տղամարդկանց առաջնության մեկնարկում հաղթանակ է տոնել երեք շախմատիստ
2938 դիտում
12:50 14-01-2025
Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի 15-րդ հուշամրցաշարի ընթացքին
2818 դիտում
23:25 13-01-2025
Հայտնի են Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարի առաջատարները