23018 դիտում
13:23 08-06-2013
Հայաստանի հավաքականի ձախողումների պատճառը հայկական ֆուտբոլում տիրող անառողջ մթնոլորտն է
2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում Հայաստանի հավաքականը կրեց իր 4-րդ անընդմեջ պարտությունը: Այս անգամ Վարդան Մինասյանի սաները սենսացիոն կերպով զիջեցին չափանիշներով համեստ Մալթայի հավաքականին: Հատկանշական է, որ կիսասիրողական թիմ հանդիսացող Մալթայի հավաքականը ընտրական մրցաշարարի շրջանակներում վերջին անգամ մրցակցի հարկի տակ հաղթել էր 20 տարի առաջ:
Որքան էլ, որ խաղից առաջ ՀՖՖ ղեկավարությունն ու թիմի ֆուտբոլիստները փորձում էին համոզել հասարակությանը, որ թիմի ներսում իդեալական մթնոլորտ է, այս խաղից հետո այդ ամենը հօդս ցնդեց:
Ինչպես հիշում եք Չեխիայի հավաքականին Երևանում 0:3 զիջելուց հետո մեր հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը բացեիբաց հայտարարեց, որ թիմում տիրում է անառողջ մթնոլորտ:
Բնականաբար ՀՖՖ նախագահը չէր կարող հենց այնպես վերաբերվել Հենրիխի նման հայտարարություններին և Հայաստան-Չեխիա խաղից մի քանի օր անց հրավիրեց մամուլի ասուլիս, որտեղ փորձեց հասարակությանը ներկայացնել մեր ֆուտբոլում տիրող իրավիճակը: Սպասվածի նման Ռուբեն Հայրապետյանը «ծածկադմփոց արեց» Հենրիխի խոսքերը և նրան ճանաչեց մեղավոր: Նույնիսկ Հայաստան-Մալթա խաղից առաջ Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց տվեց ՀՖՖ պաշտոնական կայքին և հայտարարեց, որ հավաքական մի ընտանիք է և Չեխիայի հետ խաղից հետո իր կողմից հնչեցրած արտահայտությունների համար բոլորից ներողություն խնդրեց:
Իհարկե շատ ցանկալի կլիներ, եթե դրանք լոք խոսքեր լինեին, սակայն այսօր Մալթայի հետ խաղում մենք ականատես եղանք նրան, ինչը նկարագրում էր Հենրիխը: Դեռ ավելին, մենք այժմ ականատես ենք լինում, թե ինչպես է մեր հավաքականի վրա ազդել հայկական ֆուտբոլում տիրող անառողջ մթնոլորտը:
Մալթայի հետ խաղում Հայասատանի հավաքականը, որպես թիմային միավոր հավասար էր զրոյի: Անսովոր է տեսնել մեր այս հավաքականին նման իրավիճակում: Չէ, որ նախորդ տարի հենց այս նույն տղաները իրենց թիմային անձնազոհ խաղի շնորհիվ ուրախացնում էին ողջ հայ ժողովրդին և այդ ժամանակ մեկ քայլ չբավականեցրեց, որպեսզի մերոնք հայտնվեին Եվրո 2012-ում: Վերջին ժամանակում մեր տղաների աչքերում մարել է «կրակը»: Տրամադրվածությունն ու հաղթանակին ձգտելու տենչանք իսպառ բացակայում է նրանց մոտ:
Մեր հավաքականի մարզիչը փորձում է այդ ամենը քողարկել ֆուտբոլիստների ֆունկցիոնալ պատրաստվածության և մարզավիճակի հետ, սակայն ակնհայտ է, որ մեր հավաքականի գլխավոր խնդիրը թաքնված է առաջին խնդրի մեջ: Եվ պետք է ասել, որ հենց հաղթանակի ձգտելու տենչանքն ու մարտական ոգին առաջին հերթին բացակայում են մեր մարզչի մոտ: Վարդան Մինասյանը այս ընտրական մրցաշարի ընթացքում Իտալիայի հետ տեղի ունեցած խաղից հետո նշեց, որ մեր հավաքականը 2014 թվականի աշխարհի առաջնություն դուրս գալու խնդիր իր առջև, երբեք չի դրել: Նրա խոսքերով հավաքականը պարզապես խաղում է իր խաղը բարելավելու համար: Նման մտածողությամբ մարզիչը չի կարող մեր հավաքականին տանել մեծ հաղթանակների:
Ստեղծված իրավիճակում ՀՖՖ ղեկավարությունը պարտավոր է խնդրին նայել բաց աչքերով: Այս հավաքականը ի զորու է ցուցադրել լավ ֆուտբոլ և համապատասխանաբար արդյունքներ: Հուսանք, որ այս ամենից ճիշտ հետևություններ կարվեն և մոտ ապագայում մենք կտեսնենք այն թիմին, որին տեսնում էինք մեկ տարի առաջ:
Դանիա - Հայաստան`0:4.ինչպե՞ս բացատրել մեր թիմի ֆենոմենը
2013-06-12 22:00:59
Մալթայից կրած պարտությունից հետո ոչ-ոք նույնիսկ իր ամենագունավոր երազում չէր պատկերացնել, որ Հայաստանի ազգային հավաքականը կկարողանա մի քանի օր անց Կոպնեհագենում 4:0 հաշվով ջախջախել Դանիայի ուժեղ հավաքականին:
ի՞նչպես կարելի է բացատրել այս ֆենոմենը: Ամեն ինչ շատ պարզ է: Այս հաղթանակը ապացուցեց, որ մեր հավաքականի վերջին անհաջողությունների գլխավոր պատճառը թիմի հոգեբանական անկայուն իրավիճակն էր: Դանիայի հետ խաղին դրված էր մեր տղաների հեղինակության և թասիբի հարցը ու նրանք ապացուցեցին, որ կարող են, եթե համախմբված են…
Անսովոր էր տեսնել մեր այս հավաքականին նման իրավիճակում: Չէ, որ նախորդ տարի հենց այս նույն տղաները իրենց թիմային անձնազոհ խաղի շնորհիվ ուրախացնում էին ողջ հայ ժողովրդին: Վերջին ժամանակում մեր տղաների աչքերում մարել էր «կրակը», մարզական չարությունը:
Մալթայի և Դանիայի հետ խաղերի միջև սարերի և ձորերի տարբերութուն կարելի էր նկատել: Դանիացիների հետ խաղում Հայաստանի հավաքականը գործեց, ինչպես մեկ մարմին, մեկ բռունցք և մեկ թիմ: Եվ մենք կրկին ականտես եղանք այն թիմին, որին սովորել էինք տեսնել: Մալթայի հետ խաղից հետո Վարդան Մինասյանի սաները խաղադաշտ դուրս եկան մարզական չարությամբ և հաղթանակի ձգտման անսահման տենչանքով: Մեր տղաները ցուցադրեցին իդեալականին մոտ ֆուտբոլ: Կարծում եմ Դանիայի հավաքականի հետ խաղը մեր ընտրանու կատարմամբ լավագույն հանդիպումն էր: Նույնիսկ ավելի լավ ֆուտբոլ ցուցադրեցին, քան մեկ տարի առաջ Սլովակիայի հետ կայացած հանդիպման ժամանակ, երբ Ժիլինայում կրկին հաղթեցինք 4:0 հաշվով:
Վարդան Մինասյանը փորձում էր մեր թիմի խաղային անկումը քողարկել ֆուտբոլիստների ֆունկցիոնալ պատրաստվածության և մարզավիճակի հետ, սակայն ակնհայտ է, որ նման խաղային խնդիրներ ունեցող թիմը չէր կարող մի քանի օրում շտկել վերոնշյալ խաղային խնդիրները: Ինչ վերաբերվում է թիմում տիրող հոգեբանական իրավիճակին, ապա ակնհայտ է, որ այդ խնդիրները ոչ, թե ներսում են, այլ դրսում, որոնք պարբերաբար խախտում են թիմում տիրող առողջ մթնոլորտը:
Դանիայի հետ խաղում հատկապես հաճելիորեն զարմացրեց Յուրա Մովսիսյանը, ով հայտնվելով մեկնարկային կազմում հենց խաղի առաջին րոպեին ապացուցեց իր բարձր կարգը և գերկամային հատկանիշները: Եվ այստեղ հարց է առաջանում. «Ինչո՞ւ Յուրան Մալթայի հետ խաղում խաղադաշտ դուրս չեկավ մեկնարկային րոպեներից»: Կարծում եմ Մովսիսյանը այդ հարցի պատասխանը տվեց Դանիայի հետ կայացած խաղում: Ակնհայտ է, որ Յուրան պահեստայինների նստարանին էր հայտնվել ոչ խաղային խնդիրների պատճառով: Երեկվա խաղում փայլեցին բոլորը և հանդես եկան, որպես մեկ թիմ: Մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ մենք ունենք մեծ պոտենցիալով ազգային հավաքական, որին պետք է վերաբերվել մեծ հարգանքով:
Ինչպես ասում են լավ է ուշ քան երբեք և Հայաստանի հավաքականը վերջապես խախտեց է չորս անընդմեջ խաղերից բաղկացած պարտությունների շարքը: Հավատանք, որ այս հաղթանակը մեր թիմի համար շրջադարձային է լինելու և մենք կրկին Բրազիլիայում հանդես գալու հույս ենք փայփայելու:
[b]ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
3949 դիտում
10:56 21-04-2017
Ով գերադասում է վախենալ` կվախենա. մթնոլորտն այստեղ կապ չունի. «Առավոտ»
2087 դիտում
19:27 21-11-2014
Որտե՞ղ են ձևավորվում ազգային հավաքականի վաղվա ֆուտբոլիստները. Նոր մոդել Հայաստանի մանկապատանեկան ֆուտբոլում
744 դիտում
14:58 05-07-2022
Դուք շարունակեք բոլոր ձախողումների միակ պատճառը համարել Սահմանադրությունը, այդպես ապահով է. Գեւորգ Դանիելյան
Այս բաժնից
2818 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2341 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում
2638 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ