Վրաերթ՝ Վայոց ձորի մարզում․ 70-ամյա վարորդը Եղեգնաձորում վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող մայր ու որդուն, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 19։25-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 123 կմ հատվածում, Վայոց ձորի մարզի բնակիչ 70-ամյա Գարունիկ Բ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտներ, Վայոց ձորի մարզի բնակիչներ 65-ամյա Լուսիկ Վ․-ին և նրա որդուն՝ 35-ամյա Արման Գ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկված կնոջը տեղափոխել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, իսկ Արման Գ․-ն բուժօգնություն ստանալու նպատակով ինքնուրույն է դիմել բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արսեն Սևոյանի և վաշտի հրամանատար Արտակ Հակոբյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Կարեն Առաքելյանը և Հովիկ Հովհաննիսյանը։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Վայոց ձորի մարզային վարչության պետ Անտոն Անտոնյանը։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արմեն Արմենակյանի գլխավորությամբ։
Վրաերթի մասին ոստիկանության Եղեգնաձորի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արմինե Գևորգյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տաթևիկ Սահակյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի