211652_close_icon
views-count88891 դիտում article-date 21:07 16-02-2025

Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ Սասունիկ գյուղում նպաստառու ընտանիքի 25 հատ խոզը աֆրիկյան ժանտախտից անկել է․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ փետրվարի 16-ին, SHAMSHYAN.com էր զանգահարել Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ Մհեր Մխոյանը և ցանկացավ օգնության ակնկալիքով ներկայացնել իր նպաստառու ընտանիքի գլխին եկած փորձանքը։ Ըստ նրա՝ իր անապահով ընտանիքով որոշել են խոզաբուծությամբ զբաղվել, տարածք են վերցրել վարձակալությամբ և 2 մայր խոզից ստացել են 23 հատ խոզ, որոնք բոլորը մի քանի օրվա ընթացքում անկել են հիվանդության պատճառով։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց․

«Վարձով վերցրած այդ տարածքում ունեի 2 մայր խոզ և 23 հատ՝ մորթի ենթակա, միջինը 60 կգ միս տվող խոզեր, որոնք բոլորը մի քանի օրվա ընթացքում հիվանդացան ու սատկեցին։ Դիմեցի սանիպիտկայանին, եկան, արձանագրեցին, հաշվեցին, որ մոտավոր 4,5 մլն դրամի վնաս եմ կրել ու ըստ նրանց՝ անկման պատճառը աֆրիկյան ժանտախտն է եղել։ Քաղաքապետարանը տրամադրեց տեխնիկա, ես էլ հաշմանդամ հայրիկիս հետ, սայլակով խոզերը տեղափոխեցինք ու թաղեցինք, քանի որ այդպես է պահանջում օրենքը։ Հարևաններիս խոզերը նույնպես վարակվեցին, բայց նրանցը մեկ, երկու հատով էին ու կարողացան իրացնել՝ մինչև կանկեին, իսկ ես ազնիվ մարդ եմ, չէի կարող ոչ մեկի խաբել, թե հիվանդ չեն ու մորթեմ, վաճառեմ։ Ես հաշմանդամ եմ, մի աչքս չկա, ընտանիքս անապահով է, նպաստով ենք ապրում, հիմա էլ այս դժբախտությունը պատահեց, չգիտեմ էլ որտեղից եմ փակելու կերի և մյուս պարտքերը։ Հույս ունենամ, որ պետությունը կփոխհատուցի ինչ որ չափով, հակառակ դեպքում չգիտեմ էլ ինչ եմ անելու»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր