211652_close_icon
views-count7543 դիտում article-date 11:11 18-02-2025

Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզում. 22-ամյա աղջկա մահվան հանգամանքները պարզելու համար քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննութուն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ աղջկա դի: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ համայքանյին ոստիկանության ավագ տեսուչ Տեր-Մարգարյանի գլխավորությամբ: 
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Քասյանը: 
 
Տեղում պարզվել է, որ մահացածը Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 22-ամյա Արմինե Ո.-ն է, ում տանը՝ լոգարանում, հայտնաբերել են հարազատները՝ մահացած վիճակում: 
 
Հիվանդանոցից դեպքի վայր են մեկնել ոստիկաններն ու քննիչները, որտեղ արդեն տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել ՀՀ ՆԳՆ ոտիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակայնի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ: 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: 
 
Դեպքի փատսով Ն. Քասյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հարազատները երիտասարդ աղջկա մարմինը հայտնաբերել են ժամը 22:00-ի սահմաններում: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր