1354 դիտում
20:37 04-03-2021
Արայիկ Հարությունյանն ընդունել է Հադրութի մի խումբ բնակիչների
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 4-ին ընդունել է Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների:
Երկրի ղեկավարը նշել է, որ Կառավարության խնդիրն է կարճ ժամանակահատվածում Արցախի տարբեր հատվածներում լուծել տեղահանված բնակիչների բնակարանային և կենսագործունեության համար անհրաժեշտ այլ պայմանների ապահովման խնդիրները: Նրա խոսքով՝ իշխանությունների ուշադրության կենտրոնում են ինչպես անշարժ, այնպես էլ շարժական գույքի փոխհատուցման հարցերը, և փուլ առ փուլ դրանց լուծումներ են տրվելու:
Նախագահը նաև ընդգծել է, որ առաջիկա օրերին Հադրութի շրջանի բնակչության հետ լիազոր մարմինների կողմից կազմակերպվելու են հանդիպումներ, որոնց ընթացքում ավելի խորությամբ կքննարկվեն օրախնդիր հարցերը և բնակչության ակնկալիքները:
Նմանատիպ նյութեր
733 դիտում
17:20 18-09-2023
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Այս բաժնից
553 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
649 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է