211652_close_icon
views-count769 դիտում article-date 17:20 18-09-2023

Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին հանդիպել է 2020 թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Հադրութի շրջանից տեղահանված բնակչության մի խումբ ներկայացուցիչների հետ՝ շրջանի վարչակազմի ղեկավար Արթուր Բաղդասարյանի և Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանի գլխավորությամբ:

Քննարկվել են Արցախի շրջափակման հետևանքով տեղահանված բնակչության մոտ ստեղծված սոցիալական խնդիրները: Նախագահ Սամվել Շահրամանյանը նշել է, որ կառավարությունը կշարունակի շրջափակման հետևանքների մեղմանն ուղղված աջակցության ծրագրերը՝ ուշադրության կենտրոնում պահելով խոցելի խմբերին:

Հանդիպման մասնակիցներին երկրի ղեկավարը ներկայացրել է հանրապետությունում ստեղծված հումանիտար աղետն ու անվտանգային մարտահրավերները, ինչպես նաև դրանց ուղղությամբ  կառավարության կողմից կատարվող քայլերը:

Նմանատիպ նյութեր