1741 դիտում
11:48 04-03-2021
Ինչով է պայմանավորված ՀՀ առեւտրաշրջանառության կրճատումը. «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Համավարակն ու պատերազմի հետեւանքները մեր տնտեսությունը ծանր վիճակի առաջ են կանգնեցրել: «ՀՀ»-ն պարբերաբար դիտարկում է այս կամ այն տվյալները՝ հասկանալու համար, թե ինչ պատկեր է ամենատարբեր ոլորտներում՝ դրանից բխող ազդեցություններով: Քանի որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է տվյալները, փորձեցինք հասկանալ ԵԱՏՄ երկրների փոխադարձ առեւտրաշրջանառության դինամիկան 2020 թ. արդյունքներով: Տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանը մեզ խնդրո առարկայի հետ կապված որոշակի տվյալներ տրամադրեց:
Ըստ այդ տվյալների վերլուծության, մասնագետի խոսքերով, բնականաբար, 2020-ին, պայմանավորված համավարակի տնտեսական ազդեցություններով՝ այդ թվում համախառն առաջարկի եւ պահանջարկի անկմամբ, սահմանների փակմամբ, տնտեսական լոքդաունով, առեւտրաշրջանառության ծավալը անկում պետք է ապրեր. «Հատկապես, այս անկման վրա ազդեցություն է գործել լոքդաունը, քանի որ արդյունաբերության դադարի դեպքում ներդրումային եւ միջանկյալ սպառման արտադրական նշանակության ապրանքների պահանջարկը կտրուկ անկում է ապրում, ինչն էլ ազդում է այդ ապրանքների առեւտրաշրջանառության ծավալների վրա…»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1200 դիտում
18:13 20-06-2015
Չեխիայի ԱԳՆ բյուջեի կրճատումը կարող է հանգեցնել երկրի 45 դեսպանատների և հյուպատոսարանների փակման
1805 դիտում
16:04 23-03-2017
Ռուսաստանը պատրաստ է քննարկել իր միջուկային պոտենցիալի կրճատումը, սակայն՝ մասամբ. Ս. Լավրով
Այս բաժնից
610 դիտում
09:02 03-05-2024
Նաիրա Հովսեփյանը լքեց ԲԴԽ պաշտոնը, բայց կշարունակի մնալ դատավոր. ԲԴԽ անդամներն են համոզել․ «Ժողովուրդ»
547 դիտում
08:32 03-05-2024
Կարեն Անդրեասկանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ»