211652_close_icon
views-count1523 դիտում article-date 19:31 02-03-2021

Ռոնալդ Կուման․ Սա վատ է ակումբի իմիջի համար

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է ակումբի նախկին նախագահ Ժոզեպ Բարտոմեուի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

«Դա վատ է ակումբի իմիջի համար։ Մենք պետք է սպասենք ու տենսնեք, թե ինչ կլինի։ Ես այդ ընթացքում ակումբում չէի։ Մենք ոչինչ չենք կարող անել այդ ուղղությամբ, մեզ միայն պետք է կենտրոնանալ ֆուտբոլի վրա։

Երբ ես իմացա Բարտոմեուի ձերբակալման մասին, ես ապշած էի։ Ես լավ եմ ճանաչում նրան ու Օսկար Գրաուին ում նույնպես ձերբակալել են։

Ես ցավում եմ նրանց համար, քանի որ մենք միասին կարևոր պահեր ենք ունեցել։ Ինձ համար Բարտոմեուն միշտ եղել է բացառիկ մարդ»,- Կումանի խոսքն է մեջբերում Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր