1886 դիտում
14:31 27-02-2021
Եվրահանձնաժողովը չի կարող արգելել մասնավոր ընկերություններին ներդրումներ կատարել Հյուսիսային հոսք-2-ում. Բորել
«Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագիծը քաղաքական բաղադրիչ ունի, այն չի նպաստում Եվրոպայի էներգաանվտանգությանը, սակայն Եվրահանձնաժողովը չի կարող արգելել մասնավոր ընկերություններին դրա մեջ ներդրումներ կատարել, հայտարարել է ԵՄ արտասահմանյան գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը:
«Եվրահանձնաժողովը, որի փոխնախագահն եմ, բամիցս եւ հստակ նշել է, որ «Հյուսիսային հոսք-2»-ը չի նպաստում ո՛չ Եվրոպայի էներգամատակարարման դիվերսիֆիկացմանը, ո՛չ ԵՄ-ի էներգաանկախությանը: Բայց ԵՀ-ն չի կարող մասնավոր ընկերություններին հետ պահել արդյունաբերական նախագծում ներդրումներ կատարելուց»,- ասել է Բորելը Spiegel շաբաթաթերթի հետ հարցազրույցում:
Նա հավելել է, որ համաձայն չէ Գերմանիայի կառավարության դիրքորոշմանը, որը «Հյուսիսային հոսք-2»-ը դիտարկում է որպես զուտ տնտեսական նախագիծ՝ նշելով, որ «այդպիսի ծավալի նախագծերի շարքում չկան զուտ տնտեսականներ, դրանք միշտ աշխարհաքաղաքական բաղադրիչ ունեն»:

Նմանատիպ նյութեր
6475 դիտում
22:59 15-07-2020
ԱՄՆ-ը մտադիր է նոր պատժամիջոցներ կիրառել «Հյուսիսային հոսք 2»-ի և «Թուրքական հոսք»-ի հանդեպ
1135 դիտում
08:14 22-11-2014
Ընկերություններին ՀՀ-ում ներդրումներ կատարելու հարցում զսպել են. ՀԺ
1138 դիտում
13:34 11-12-2014
«Հարավային հոսք»-ի փոխարեն կառուցվող նոր գազատարը կանվանվի «Թուրքական հոսք»
Այս բաժնից
7700 դիտում
19:10 22-04-2024
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
391 դիտում
17:17 22-04-2024
Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը