Ընկերություններին ՀՀ-ում ներդրումներ կատարելու հարցում զսպել են. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ այս տարի Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալը չափազանց ցածր է լինելու:
Օբյեկտիվ պատճառների շարքում է հանքարդյունաբերության և կապի ոլորտներում մի քանի խոշոր ծրագրերով ներդրումների ավարտը։ Իսկ սուբյեկտիվների շարքում նշվում են ներդրողների սպասողական տրամադրությունները Հայաստանից՝ ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացի հետ կապված:
Պոտենցիալ ներդրողներին ՀՀ-ում ներդրումներ կատարելու հարցում էլ զսպել են ՌԴ-ի տնտեսությունում արձանագրվող միտումները:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։