35211 դիտում
19:40 05-01-2019
Երևանում 48–ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել անձը չպարզված տղամարդու. վերջինը հիվանդանոցում մահացել է. ոստիկաններն ու քննիչները պարզում են մահացածի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում Ավան վարչական շրջանի բնակիչ, 48-ամյա Խաչատուր Սահրադյանը իր վարած Opel մակնիշի 35 VՍ 291 համարանիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել անձը չպարզված 60-65 տարեկան տղամարդու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ ժամը 14:00-ի սահմաններում գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքի վայր են մեկնել Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժնի պետ Խաչիկ Սամվելյանի և հետաքննիչ Սարգսյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2155 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)