211652_close_icon
views-count60990 դիտում article-date 19:53 02-01-2019

Արտակարգ դեպք Երևանում. 23-ամյա երիտասարդը դանակահարված վիճակում տեղափոխվել է հիվանդանոց. բժիշկները փրկել են նրա կյանքը, Արաբկիրի ոստիկաններն էլ տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 2-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք, աջ ձեռքի երրորդ և չորրորդ մատների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ տղա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի հերթապահ խումբը։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի 25 շենքի բնակիչ՝ 23-ամյա Տիգրան Պապիկյանն է, ով բժիշկների հայտնած տեղեկություններով՝ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները կպայքարեին Ս. Պապիկյանի կյանքի համար, ինչը նրանց հաջողվեց, Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և հետաքննչական բաժանմունքների ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունների, իսկ հետո՝ ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 12։20-ի սահմաններում վիրավորի բնակության շենքի բակում անձնական հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել դանակահարվածի և նրա հարևան՝ 28-ամյա Հայկ Մինասյանի միջև, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է Ս. Պապիկյանին։ Արաբկիրի ոստիկաննրը բաժնի պետ Ա. Վաթյանի գլխավորությամբ հայտնաբերել են Հ. Մինասյանին և նրա մոտ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը, որը հետաքննիչն առգրավել է։ Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կասկածյալ Հ. Մինասյանը ստորագրությամբ բաց է թողնվել։ [b]Կասկածյալ, 28-ամյա Հայկ Մինասյանն է [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0646206001546444365900126.jpg[/img] [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր