211652_close_icon
views-count49013 դիտում article-date 22:01 23-12-2018

Երևանում Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել 4 երեխայի ու բախվել կայանված 2 մեքենայի. երեխաների կյանքին վտանգ չի սպառնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ Արթուր Գասոյանը իր վարած Mercedes մակնիշի 57 PQ 555 համարանիշի ավտոմեքենայով Պարոնյան փողոցում վրաերթի է ենթարկել 12-ամյա Մ.Հ.-ին, 13-ամյա Ա.Չ.-ին, 15-ամյա Հ.Մ.-ին և 13-ամյա Ա.Ն.-ին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո Mercedes-ը բախվել է կայանված վիճակում գտնվող մեկ այլ Mercedes մակնիշի 10 GZ 099 համարանիշի և Nissan մակնիշի 35 FA 809 համարանիշի ավտոմեքենային: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկված երեխաներին տեղափոխել Սբ. Աստվածամայր բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխաների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում, նրանցից 3-ը կարճ ժամանակ անց դուրս կգրվեն հիվանդոնցից, իսկ 1-ն էլ ստացել է սրունքի կոտրվածք: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր ու ավտոմեքենայի ուղղությունը իր առջև հայտնված երեխաների դիմացից չթեքեր այլ ուղղությամբ, ապա երեխաները ավելի լուրջ վնասվածքներ կստանային: «Վարորդը երեխաներից փախցրեց ավտոմեքենան ու բախվեց կայանված ավտոմեքենաներին»: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Դեպքի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղի ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Խաչիկ Գևորգյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Խ. Գևորգյանի որոշմամբ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդներից Ա. Գասոյանը աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչությունում, որպես հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ: Ոստիկանությունը պարզում է կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր