211652_close_icon
views-count54410 դիտում article-date 16:39 13-06-2020

Երևանում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից վրաերթի ենթարկված երեխայի կյանքին վտանգ չի սպառնում. նախարարի BMW-ն տեղափոխվել է «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Հրայր Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հունիսի 13-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Ժամը 12։50-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վրաերթի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Պարզվել է, որ վրաերթը տեղի է ունեցել Սախարովի հրապարակում, վարորդը եղել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով վրաերթ է ենթարկել 11-ամյա Սուրեն Ա-ին, նշված ավտոմեքենայով տեղափոխել է երեխային բժշկական կենտրոն, այնուհետև կատարվածի մասին ահազանգել Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից օրվա պատասխանատու Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք։ Ավտոմեքենան ավագ հետաքննիչ Հ. Ստեփանյանի հանձնարարականով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ա. Թորոսյանը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է սթափ, իսկ երեխայի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։ Ըստ տեղեկությունների՝ նա ստացել է թեթև սալջարդ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր