211652_close_icon
views-count1508 դիտում article-date 16:09 19-12-2018

Ժողովրդավարության վերադարձ. Washington Post-ը՝ Հայաստանում քաղաքական փոփոխությունների մասին

Ամերիկյան հեղինակավոր The Washington Post պարբերականը «Երեք երկիր, որտեղ 2018 թվականին ժողովրդավարությունը փաստացի վերադարձել է» խորագիրը կրող [url=https://www.washingtonpost.com/opinions/2018/12/17/three-countries-where-democracy-actually-staged-comeback/?utm_term=.14b07e940fe9]հոդվածում [/url]անդրադարձ է կատարել նաև Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին: Պարբերականն ընդգծում է, որ 2018 թվականին Հայաստանը դրամատիկ շրջադարձ կատարեց: «Երբ նախագահ Սերժ Սարգսյանը տասնամյակ իշխանության գլխին լինելուց հետո նախաձեռնեց իշխանությունը պահպանելու գործընթաց՝ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու և վարչապետ դառնալու ճանապարհով, ակտիվիստ դարձած լրագրող Նիկոլ Փաշինյանն օգտագործեց ժողովրդի զայրույթը, որպեսզի արմատապես փոխի երկրի ուղղությունը: Փաշինյանը քայլերթ իրականացրեց, որին հետևեցին բողոքի զանգվածային ցույցերը, որոնք կաթվածահար էին արել երկիրը մինչ այն պահը, երբ Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրած խորհրդարանը «փափկեց»: Հայաստանի ժողովրդի իշխանությունը ստիպեց Սարգսյանին հրաժարական ներկայացնել և համոզեց օրենսդիրներին վարչապետ ընտրել Նիկոլ Փաշինյանին: Սակայն ամեն ինչ դեռ առջևում էր։ 1 շաբաթ առաջ հայրը նոր խորհրդարան ընտրեցին, որի արդյունքներով Փաշինյանի ղեկավարած դաշինքը հավաքեց ընտրության մասնակիցների ձայների ավելի քան 70 տոկոսը: Նախորդ իշխող կուսակցությունը՝ Հանրապետականը, նույնիսկ չհաղթահարեց խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ նվազագույն 5 տոկոսի շեմը: Հենվելով վստահության այդ քվեի վրա՝ Փաշինյանը համընդհանուր հակակոռուպցիոն արշավ սկսեց»,-գրում է հոդվածագիրը։ Հոդվածում որպես ժողովրդավարության վերադարձ արձանագրած երկրներ են նշվում նաև Եթովպիան և Պերուն:

Նմանատիպ նյութեր