211652_close_icon
views-count28102 դիտում article-date 15:35 18-12-2018

Գողություն՝ «Էյֆֆել» ժամացույցների խանութ-սրահից. հափշտակել են մի քանի միլիոնի տարբեր տեսակի ժամացույցներ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաքննություն է սկսվել երեկ՝ դեկտեմբերի 17-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով։ Ժամը 06։00-ին Ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևան քաղաքի Նորքի Այգիներ փողոցի բնակիչ՝ 42-ամյա Արտյոմ Մկրտչյանը, ով հայտնել է, որ նույն օրը, 05։40-ի սահմաններում տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Մոսկովյան փողոցի 31 հասցեում գործող «Էյֆֆել» ժամացույցների խանութ-սրահի մուտքի դռան փականը և այնտեղից հափշտակել մեծ քանակի տարբեր տեսակի ժամացույցներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբն ու փորձաքրեագետը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մկրտչյանն աշխատում է նշված խանութի տնօրեն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողացված ժամացույցների արժեքը կազմում է մի քանի միլիոն դրամ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր