211652_close_icon
views-count39396 դիտում article-date 14:06 15-12-2018

Ավտովթար Լոռու մարզում. Վանաձորի բանտի աշխատակիցը «07»-ով բախվել է էլեկտրասյանը. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։05-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Թևոսյան փողոցի բնակիչ՝ 28-ամյա Գևորգ Հովակիմյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 TN 275 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Հովակիմյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Արայիկ Սաֆարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գ. Հովակիմյանն աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր