211652_close_icon
views-count1495 դիտում article-date 19:02 13-12-2018

«Բարսելոնան» Դեմբելեին տուգանել է 200 հազ. եվրոյով՝ մարզմանը ուշանալու համար

«Բարսելոնան» իր հարձակվող Ուսման Դեմբելեին պատժել է մարզմանը ուշանալու համար: Կիրակի օրը 21-ամյա ֆրանսիացին քնած էր մնացել և մարզաբազա էր ժամանել ժամը 13:00-ի մոտ, ինչը երկու ժամ ուշ էր նախատեսված ժամանակից: Կատալոնական ակումբը Դեմբելեին տուգանել է 200 հազ. եվրոյով: Նման խիստ պատիժը պայմանավորված է նրանով, որ սա խաղացողի կողմից առաջին կարգապահական խախտումը չէր: Թիմի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն և «Բարսելոնայի» վետերաններրը ֆուտբոլիստին բացատրել են, որ պետք է ոչ միայն լավ խաղալ, այլ նաև իրեն լավ պահել, հարգել թիմակիցներին: Ուշացման համար Դեմբելեն ներողություն է խնդրել թիմակիցներից և վերջիններս ընդունել են այն:

Նմանատիպ նյութեր