211652_close_icon
views-count802 դիտում article-date 15:42 13-12-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` դեկտեմբերի 12-ից 13-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 12-ից 13-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 39 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 9, ծեծի 6, անձնական ունեցվածքի գողության 5, խարդախության 4, սպանության սպառնալիքի 3, ապօրինի ծառահատման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական, անձի առևանգման, պետական հասարական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, գույքի դիտավորությամբ ոչնչացման սպառնալիքի, բնակարանի անձեռնամխելիությունը խախտելու, ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու ու ընտրողին ուղղորդելու 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4, բնակարանային գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր