211652_close_icon
views-count2187 դիտում article-date 12:17 13-12-2018

ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը Բաքվում մասնակցելու է ՍԾՏՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին

Հայաստանը կմասնակցի Բաքվում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին: «[url=https://armenpress.am/arm/news/958018.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Նիստում Հայաստանը կներկայացնի ԱԳՆ Բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը»,- ասաց Աննա Նաղդալյանը: Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը կայանալու է դեկտեմբերի 14-ին:

Նմանատիպ նյութեր