33997 դիտում
22:23 09-12-2018
«Կասկադյորական» ավտովթար Երևանում. Toyota Vitz-ը Չարենցի փողոցում մխրճվել է սեփական տան աստիճանահարթակի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ավագ տեսուչ Հակոբ Մասչյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբեի 6-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 03:30-ի սահմաններում Toyota Vitz մակնիշի 22 ՕՏ 731 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Չարենցի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բնակելի տան երկաթե դռանը:
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Վարորդին և ուղևորին օգնության են հասել վթարված տան բնակիչները, ովքեր արթնացել են ավտոմեքենայի բախման ձայնից:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկաններն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Հարվածի արդյունքում բնակելի տան երկաթե դուռը, աստիճանավանդակները, դռան վրա տեղադրված տեսախցիկը ամբողջովին վնասվել են ու բնակիչը տուն է մտնում ավտոտնակի կողմից:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+