211652_close_icon
views-count7855 դիտում article-date 21:33 07-12-2018

Դեկտեմբերի 9-ին պետք է իրավաբանորեն ամրագրենք հեղափոխության հաղթանակը՝ դրանով մեկնարկելով Հայաստանում տնտեսական հեղափոխությունը. Թագուհի Թովմասյան

Գեղարքունիքի մարզի սիրելի բնակիչներ, ամփոփելով քարոզարշավը, ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ ինձ ջերմ ընդունելու, հավատալու եւ այդքան վստահելու համար: Քարոզարշավը բավականին բուռն էր, մրցակցային: Երբեմն՝ չափազանց մրցակցային դրսեւորումներով: Օրն ավարտեցինք երկրաշարժի զոհերին նվիրված երթ-մոմավառությամբ և հոգեհանգստի աղոթքով: Վաղը լռության օրն է: Պետք է բոլորս հանգստանանք ու սպասենք դեկտեմբերի 9-ի այդքան կարեւոր օրվան: Այդ օրը պետք է իրավաբանորեն ամրագրենք հեղափոխության հաղթանակը՝ դրանով մեկնարկելով Հայաստանում տնտեսական հեղափոխությունը: Հ. Գ. Վարդենիսի քաղաքապետը, ինչպես հայտնի է, հրաժարական է տվել ու հեռացել երկրից: Այս օրերին շատ թեկնածուներ են հայտնվել, որոնք ցանկանում են քաղաքապետ դառնալ: Շատ անուններ փորձում են կապել ինձ հետ: Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես չունեմ քաղաքապետի նախընտրելի թեկնածու: Վարդենիսի քաղաքապետին պետք է ընտրեն վարդենիսցիները: Ես զբաղված եմ բացառապես դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններով: Լավ մնացեք՝ դուխով…
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր