211652_close_icon
views-count14748 դիտում article-date 23:11 06-12-2018

Հարվածել ու ծեծել են «Իմ քայլի» պատգամավորի թեկնածու Մ. Պապիկյանի թիմակցին. ըստ Պապիկյանի՝ հարվածողները «Մենք» դաշինքից են. Tert.am

Այսօր հարձակվել են ու ծեծել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական, թիվ 1 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Մեսրոպ Պապիկյանի թիմի անդամներից մեկին: [url=https://www.tert.am/am/news/2018/12/06/Menq-my-step/2865845?fbclid=IwAR1mbAKl5nA_upSlpdlgV4JbalL4ykgbIzLk3O0b0E2W9Z7JKiZgglOyEUQ]Tert.am[/url]-ի հետ զրույցում Մեսրոպ Պապիկյանն ասաց, որ իր թիմի անդամը պաստառներ էր փակցնում Նոր Նորքի 6-րդ զանգվածում, երբ նկատել է, որ իր պաստառները փչացնում են, մոտեցել է նրանց, ովքեր դա արել են ու ենթարկվել հարձակման: «Խփել են, ձեռքից հեռախոսը ընկել է գետնին, երեսին են հարվածել: Փառք Աստծո, մարմնական լուրջ վնասվածքներ չի ստացել»,- նշեց Մ. Պապիկյանը: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/12/06/Menq-my-step/2865845?fbclid=IwAR1mbAKl5nA_upSlpdlgV4JbalL4ykgbIzLk3O0b0E2W9Z7JKiZgglOyEUQ]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր