211652_close_icon
views-count1905 դիտում article-date 13:49 06-12-2018

ԵՊՀ-ն ու Ամերիկյան համալսարանը կրթական նոր ծրագրեր կունենան. հաստատվել է մասնագիտությունների ցանկը

Կառավարությունն այսօր հաստատեց ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2019-2020 ուսումնական տարվա մասնագիտությունների ու ընդունելության քննությունների ցանկը: Նախագիծը հաստատվեց կառավարության այսօրվա հերթական նիստում: «Որոշակի փոփոխություններ են կատարվել: Ամերիկյան համալսարանը «Տվյալագիտություն» կրթական ծրագիր է իրականացնելու, ԵՊՀ-ն՝«Կիրառական վիճակագրություն», տվյալների գիտություն: Մասնավոր բուհերից որոշները դադարեցրել են կրթական գործունեությունը»,- ասաց ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր