211652_close_icon
views-count22841 դիտում article-date 12:24 06-12-2018

Սիսիանում մի խումբ զինծառայողներ են մնացել ձնահյուսի տակ. նրանցից մեկին գտնել չի հաջողվել. Արծրուն Հովհաննիսյան. Tert.am

Երեկ Սիսիանում մի խումբ պայմանագրային զինծառայողներ ձնահյուսի տակ են մնացել: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2018/12/06/mil/2865030]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ նրանցից միայն մեկին գտնել չի հաջողվել: «Զիծառայողները մնացել են ձնահյուսի տակ, նրանց բոլորին գտել ենք, բացի մեկից: Ներկայումս տարվում են որոնողական աշխատանքներ»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ գտնված զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է նորմալ:

Նմանատիպ նյութեր