Սիսիանում վերջին հրաժեշտն են տվել ձնահյուսի տակ մնացած սերժանտ Հայկ Քարամյանին
Սիսիանում այսօր վերջին հրաժեշտն են տվել դեկտեմբերի 5-ին ձնահյուսի տակ մնալու հետևանքով մահացած պայմանագրային զինծառայող, սերժանտ Հայկ Քարամյանին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հուղարկավորությանը ներկա է եղել ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը:
Դեկտեմբերի 5-ին ձնահյուսի տակ էին մնացել նաև Քարամյանի ծառայակից երեք ընկերները, որոնց հաջողվել էր գտնել: