211652_close_icon
views-count3745 դիտում article-date 23:20 02-12-2018

Սաակաշվիլին պատրաստակամություն է հայտնել վերադառնալ Վրաստան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգի նախկին ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է հայրենիք վերադառնալու պատրաստակամության մասին, եթե նրան կանչեն տեղի ընդդիմադիր շարժման ներկայացուցիչները: Այս մասին նա հայտարարել է Թբիլիսում «Ազգային միասնական շարժում» ընդդիմադիր շարժմանը հասցեագրված իր ուղերձում: Շարժումը հրաժարվել է ճանաչել նոյեմբերի 28-ին կայացած Վրաստանի նախագահական ընտրությունների արդյունքները: Մասնավորապես, Սաակաշվիլին աջակցել է ընդդիմության պահանջները, այն է. վերանայել քվեարկության արդյունքներն ու խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել: «Հենց պետք լինի, հենց ինձ կանչեք, ես կվերադառնամ Վրաստան և ձեր հետ միասին կպայքարեմ մեր նպատակներին հասնելու համար», ասել է Սաակաշվիլին: Հիշեցնենք, որ Սաակաշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2004թ. հունվարից մինչև 2007 թվականի նոյեմբերը և 2008թ. հունվարից մինչև 2013թ. նոյեմբերը: Իր նախագահական լիազորությունների ավարտից մի քանի օր առաջ նա լքեց երկրի տարածքն ու տեղափոխվեց ԱՄՆ՝ խուսափելով քրեական պատասխանատվությունից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր