64420 դիտում
23:25 28-11-2018
Խոշոր ավտովթար Աշտարակում. բախվել են BMW-ն ու կարալյոկով, մանդարինով, պնդուկով բարձված Opel-ը. օպերատիվ են գործել բժիշկներն ու փրկարարները. վիրավորներին հիվանդանոց է ուղեցել ՃՈ վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21: 40-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում՝ Աշտարակի ավտոկայանի հարևանությամբ, բախվել են BMW մակնիշի 35 RX 658 համարանիշի և Opel Zafira մակնիշի 34DC 191 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, վիրավորներին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Հավաքվածները նշում էին նաև, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատի 1-ին խումբը՝ խմբի պետ Սերգեյ Գրիգորյանի գլխավորությամբ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Արթուր Դավթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Opel-ը բարձված է եղել կարալյոկով պնդուկով, մանդարինով և այդ ամենը թափվել է ողջ ճանապարհով մեկ, իսկ BMW-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում:
Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասաի ծառայողները, որպեսզի քննիչը կարողանա առանց խոչընդոտի դեպքի վայրի զննություն կատարի:
Դեպքի վայրում մի քանի քաղաքացիներ էլ ասում էին, որ վթարի մեղավորը եղել է BMW -ի վարորդը, ով վթարի հարևանությամբ գտնվող բենզալցակայանում լիցաքավորել է ավտոմեքենան, որից հետո մեծ արգությամբ «ֆարսաժ» անելով, առաջ է ընթացել ու բախվել Opel-ին:
Այդ տեղեկությունը ոստիկանսւթյունն ու քննչական բաժինը նույնպես պարզում են:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 111+
111+