211652_close_icon
views-count110143 դիտում article-date 15:22 24-12-2021

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 5 վիրավոր, որոնց առաջինը օգնություն են ցուցաբերել փրկարարները, բժիշկներն ու ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաներում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 86-րդ կմ հատվածում բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու և Արարատի բժշկական կենտրոններ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  Արարատի մարզային փրկարարական վարչության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Վեդիի հիվանդանոցի բժիշկները:

Վիրավորներից երկուսին  տեղում օգնություն  է ցուցաբերել այդ պահին նշված վայրով անցնող ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝  վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից երկուսին հիվանդանոց են ուղեկցել Ս. Ռուստամյանն ու վաշտի հրամանատար Գ. Պողոսյանը:

Հետաքննական աշխատանքները ղեկավարում է  նույն վաշտի ավագ հետաքննիչ  Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ  օպերատիվ են գործել Վեդիի հիվանդանոցի  բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր