211652_close_icon
views-count9389 դիտում article-date 21:39 17-11-2018

Պետրոս Ղազարյան. ՀԱՊԿ քարտուղարի հարցը ցույց է տալիս այդ կառույցի ներքին խորը ճգնաժամը

Լրագրող Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀԱՊԿ քարտուղարի հարցը ընդհամենը ցույց է տալիս այս կառույցի ներքին խորը [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/17/1110378/]ճգնաճամը[/url]։ ՀԱՊԿ ը չունի արժեքային համակարգ,կազմակերպված չէ այդ երկրների ընդհանուր տեսլականի և դրանից բխող քաղաքական շահերի վրա։ ՀԱՊԿ-ի միավորող ուժը Ռուսաստանն է, որը ուժ ունի միավորելու, բայց բավարար ուժ չունի միավորմանը ընդհանուր վեկտոր ուղենշելու։ Այստեղից էլ պարբերաբար հակասությունները, հակառակ շահերը, բախումները և ճգնաժամը։ Վերջիվերջո ՀԱՊԿ քարտուղարը, որ երկրից կլինի, այնքան էլ կարևոր չէ ճգնաժամի պատճառները լուծելու համար։ Եթե ընդհանրապես նման լուծում կա մոտ ապագայում»:

Նմանատիպ նյութեր