211652_close_icon
views-count4050 դիտում article-date 10:32 11-03-2021

Երկրում քաղաքական խորը ճգնաժամը հրահրում է հենց Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ներհայաստանյան գործընթացները խոսում են այն մասին, որ երկրում քաղաքական խոր ճգնաժամ է, ընդ որում, փորձագետների համոզմամբ, ճգնաժամ պարբերաբար այս կամ այն ոլորտում (և ընդհանրապես) հրահրում է հենց Նիկոլ Փաշինյանը։ Վերջինիս՝ բանակի դեմ իրականացվող քայլերին զուգահեռ՝ ընդդիմությունը շարունակում է փողոցային խաղաղ պայքարը: Իրավիճակը հանգուցալուծում չի ստանում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, մայրաքաղաքում ընթացող զանգվածային միջոցառումներին ուշիուշով հետևում են ՀՀում գործող բոլոր օտարերկրյա դեսպանատները:

Ավելին, մեր տեղեկություններով, բոլոր դեսպանատներում, այսպես կոչված, «համար 1» է տրված, որպեսզի կտրուկ շրջադարձերի դեպքում ստեղծված իրավիճակի մասին պատշաճ զեկուցվի ղեկավարությանը, նաև ընդհանուր պատկերի վերաբերյալ համապատասխան գնահատական տրվի ու դիրքորոշում արտահայտվի։

Մենք տեղեկություններ ունենք, որ սրանից բացի, «շահագրգիռ» մի քանի դեսպանատներ իրենց սեփական «ներկայացուցիչներն» ունեն Բաղրամյան պողոտայում, որոնք անձամբ են ուսումնասիրում տեղի ունեցողը, ինչպես ասում են՝ «սեփական աչքերով»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր