211652_close_icon
views-count5634 դիտում article-date 22:30 16-11-2018

Ես անկուսակցական եմ և սկզբունքորեն ոչ մի «քաղաքական խաղերի» չեմ մասնակցում. Աշտարակ համայնքի ղեկավար

[b]ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՔՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ[/b] Սիրելի՛ հայրենակիցներ, հարկ եմ համարում արձագանքել վերջերս որոշ լրատվամիջոցներում իմ անձի դեմ ծավալած կեղծիքներ ու ապատեղեկատվություն տարածող արշավին և մեկընդմիշտ փակել այս թեման: Ես անկուսակցական եմ և սկզբունքորեն ոչ մի «քաղաքական խաղերի» չեմ մասնակցում: Համայնքի ղեկավարի պաշտոնում իմ աշխատանքի գլխավոր մոտիվացիան Աշտարակն օրինակելի քաղաք դարձնելն է. քաղաքի կարևորագույն հիմնախնդիրների լուծումը, բնակչության սոցիալական հարցերին արձագանքումը, քաղաքում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավումը: Մշտապես նշել եմ և հիմա կրկին հաստատում եմ իմ պատրաստակամությունը լսել ցանկացած կառուցողական քննադատություն, միշտ բաց եմ և պատրաստ երկխոսության: Հորդորում եմ լրատվամիջոցների ներկայացուցիչներին կասկածելի աղբյուրներից չստուգված տեղեկատվություն չհրապարակել: Առավել ևս, երբ դուք ցանկացած ժամանակ կարող եք անձամբ ինձնից ճշտել իրողությունը: Կեղծիք, ապատեղեկատվություն և զրպարտանք հրապարակելն առնվազն պրոֆեսիոնալ չէ, եթե չասեմ ավելին: Համայնքի ղեկավար ընտրվելու առաջին իսկ օրվանից աշխատել, աշխատում և աշխատելու եմ իմ ծննդավայրի բարօրության համար, և ինձ համար կարևոր է իմ համաքաղաքացիների վստահությունը, աջակցությունը և միասին փոփոխություններ իրականացնելու պատրաստակամությունը: Ոչ մի հերյուրանք չի կարող խոչընդոտել մեր նպատակների, ծրագրերի և երազանքների իրականացմանը:

Նմանատիպ նյութեր