211652_close_icon
views-count6292 դիտում article-date 21:30 16-11-2018

Հայկ Գևորգյան. «Դուք ինձ չեք տեսնի թանկ ժամացույցներով ու ավտոմեքենաներով». Hetq.am

Հարցազրույց «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան, լրագրող Հայկ Գևորգյանի հետ [b]-Մինչև հարցազրույցն սկսելն ասացիք, որ չեք պատկերացնում երկու բան՝ մեկ, որ պիտի կոստյում հագնեք, և որ պիտի Ձեզ «պարոն»-ով դիմեն: Բա ի՞նչ եք անելու, երբ պատգամավոր դառնաք:[/b] -Մի կերպ պիտի համակերպվեմ: Կարծում եմ՝ իմ պատգամավորական գործունեության ամենաբարդ հատվածն է լինելու, մինչև հաղթահարեմ այդ հոգեբանական անջրպետը: Մնացած ոչ մի առումով դիսկոմֆորտ չունեմ, որովհետև ինքս կաբինետային աշխատող չեմ, անընդհատ պետք է վազվզեմ խնդրի հետևից՝ դրան տեղում ծանոթանալու համար, այդ իմաստով որևէ սահմանափակում չկա: [b] -Ինչո՞ւ որոշեցիք քաղաքականություն մտնել:[/b] -Միշտ խուսափել եմ, մինչև հիմա որևէ կուսակցության անդամ չեմ եղել: Խորհրդային տարիներին կոմերիտական եմ եղել, վերջին կուսակցությունս էր, էն էլ բանակում կուսակցական տոմսս պատռել էի: Եվ դրա համար խորհրդային բանակում համարյա ենթարկվել էի քրեական հետապնդման: Դրանից հետո որևէ կուսակցության անդամ չեմ եղել: Դա հիվանդություն, շեղում չէ ինձ համար, ուղղակի չեմ համարում, որ քաղաքականությունից հասկանում եմ: Այդ իմաստով չեմ ուզում որևէ պարտավորություն վերցնել որևէ կուսակցության առաջ, հետո իրենց հուսախաբ անել: Դրա համար աշխատում եմ քաղաքականությամբ չզբաղվել: Ինձ հետաքրքրում է բացառապես տնտեսությունը, մնացած հարցերի դեպքում ինձ կոմպետենտ չեմ համարում: Պատգամավոր դառնալով, կարծում եմ, կկարողանամ անել այն, ինչ նախկինում չէր ստացվում: Մանրամասներն՝ [url=https://hetq.am/hy/article/98234?fbclid=IwAR1ABABAcbFiGculTAsV4_V-AChPKbeFFUJOdZkQ6bnl-v3Lpyo2slFm57k]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր